News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իհարկե հիանալի կլիներ, եթե զարթուցիցչը մեզ արթնացներ ոչ թե նյարդայնացնող ձայներով, այլ մեկ գավաթ թարմ սուրճով։ Լոնդոնում գործող Barisieur Ltd. ընկերությունը խոստանում է կյանքի կոչել այդ երազանքը եւ այդպիսի զարթուցիչ արտադրել, եթե Kickstarter նախագծով հնարավոր լինի հավաքել 550 000 դոլար։

Սրճեփ զարթուցիչի կոնցեպտն առաջացել էր 2 տարի առաջ, բայց հեղինակները միայն հիմա են պատրաստ մեծածավալ արտադրություն սկսել։ Սարքն աշխատում է կաթիլային սրճեփի սկզբունքով։ Սահմանված ժամանակահատվածում ջուրը տաքանում է, գոլորշին ճնշում է ստեղծում, եւ ջուրը լցվում է սուրճով կամ թեյով լի պահոցը։ Նախատեսված է նաեւ կաթ ավելացնելու գործառույթ։ Նրանք, ովքեր նման զարթուցիչ կպատվիրեն ախապես եւ կսպասեն մեկ տարի, կարող են 385 դոլարով գնել այն, փոխանցում է Kedem–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ