News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գերմանական Lurssen նավաշինարանը պաշտոնապես հաստատել է, որ ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովին պատկանող 156 մետրանոց Dilbar գերզբոսանավի համախառն տարողունակությունը կազմում է  15917 տ, հայտնում է  Yacht Harbour-ը:

Այսպիսով, Dilbar-ը ներկայումս աշխարհում ամենաընդարձակ մասնավոր զբոսանավն է: Երկրորդ եւ երրորդ տեղերում Օմանի սուլթանին պատկանող   Al Said-ն է (15850 տ) եւ Աբու Դաբիի էմիրի  Azzam-ը (13136 տ): Դրանք բոլորը կառուցվել են Lurssen նավաշինարանում:

Այս տարի ավելի վաղ պատվիրատուին հանձնված Dilbar-ը սարքավորված է դիզելաէլեկտրական ուժային սարքավորմամբ, որը նավին թույլ է տալիս շարժվել  22,5 հանգույց հածանավային արագությամբ (մոտ 42 կմ/ժ): Զբոսանավի հիմնակմախքը պողպատե է, վերնաշենքը ալյումինե է, տարածքների ընդհանուր մակերեսը 3800 քմ է: Նշվում է, որ նավի ներսում օգտագործված էլեկտրահաղորդալարերի երկարությունը միայն գերազանցում է  1100 կմ-ն: Զբոսանավի գինը չի բարձրաձայնվում, բայց փորձագետները այն մոտավորապես  600 մլն դոլար են գնահատում:

Ծովային տերմինաբանության մեջ համախառն տարողունակությունը նավի  տարածքների ծավալն է, որը որոշվում է չափման հատուկ կանոններով եւ ծառայում է նավահանգիստներում գանձումների հաշվարկի համար:    Միաժամանակ հաշվի է առնվում վերին տախտակամածի տակ գտնվող բոլոր տարածքների, վերնաշենքի եւ նավախցիկների ծավալը, բացառությամբ վառելիքային եւ բալաստային ցիստեռնների:   

Ալիշեր Ուսմանովը ռուսաստանցի գործարար է, որը Forbes  ամսագրի վարկածով մտնում է երեք ամենահարուստ ռուսաստանցիների թվի մեջ:   Dilbar-ից բացի, նա նաեւ 110 մետրանոց Ona գերզբոսանավ ունի:

Lurssen Werft-ը գերմանական նավաշինական ընկերություն է, որը գտնվում է Բրեմենում: Հիմնադրվել է 1875-ին, մասնագիտանում է գերզբոսնավերի, ռազմանավերի եւ հատուկ նշանակության նավերի կառուցման մեջ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ