Բաքվում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի եւ միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետները: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է Մամեդյարովի եւ միջնորդների մասնակցությամբ:
Հանդիպումը տեւել է 3 ժամ, որի ընթացքում քննարկվել են Ղարաբաղին հարակից տարածքներում գնահատման առաքելությանը վերաբերող հարցեր: Հանդիպումից հետո համանախագահները որեւէ հայտարարություն չեն արել մամուլի համար: