News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն այդ կառույցի աշնանային նստաշրջանի շրջանակներում ԼՂ խնդրի վերաբերյալ փաստաթուղթ է պատրաստել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հռչակագրի տեսք ունեցող փաստաթուղթը կրում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման արագացման անհրաժեշտությունը» անվանումը: Այն անգլերենով եւ ֆրանսերենով տարածվել է  Եվրախորհրդում: Փաստաթուղթը ստորագրել են ԵԽ անդամ 15 երկրների 20 պատվիրակներ:

Փաստաթղթում նշվում է, որ թեեւ Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսն «օկուպացված է», «շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ» փախստական եւ բռնի տեղահանված են դարձել, Բաքուն առաջարկում է հետեւողական ջանքեր գործադրել ԼՂ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Փաստաթղթում մասնավորապես, նշվում է.

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները 2009-ին Իտալիայում եւ 2010-ին Կանադայում, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, նշել էին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բազմակողմանի նախագծի պատրաստման անհրաժեշտության մասին: Այդ ֆոնին այն, որ Հայաստանը դեռեւս պատասխան չի տվել Մադրիդյան նորացված սկզբունքներին, որոնք ենթադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ԼՂխնդրի շուտափույթ կարգավորում եւ շփման գծի ողջ երկայնքով պարբերաբար խախտում  է հրադադարը 2010-ի ամռանից սկսած, անհանգստության տեղիք է տալիս: Հայաստանը խաղաղ պայմանագրի փոխարեն, ուշադրությունը շեղում է հրադադարի ռեժիմը կատարելագործելու վրա, ինչը ժամանակավոր միջոց է` խնդիրն արմատապես լուծելու ճանապարհին: «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» տարբերակն ու անարդյունք բանակցությունները չեն կարող անվերջ ձգվել: Օդում կախված պատերազմի վտանգը լուրջ սպառնալիք է ստեղծում հետագա խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, Եվրոպայում եւ այլուր:

Եվս մեկ անգամ հայտարարելով Վեհաժողովի անդամ երկրների միջեւ այս իրավիճակի անցանկալիության մասին, նշում ենք ԼՂ հակամարտությունը դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ կոնկրետ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ