News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը՝ SOCAR–ը, մի քանի միլիարդ դոլարի պարտք է կուտակել։

Contact.az–ի փոխանցմամբ, UniCredit Bank Austria–ն SOCAR Trading Group–ի մի քանի ընկերությունների 250 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել։ Այն ուղղված է ընկերությունների առեւտրային գործունեության աջակցությանը։ համաձայնագրի իրավաբանական խորհրդատուն է Norton Rose Fullbright բրիտանական ընկերությունը։

SOCAR–ի վերցրած վարկն առաջ է բերել ընդդիմության քննադատությունը։ Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին Facebook–ի իր էջում  կասկածի տակ է առել այդ վարկերի նպատակահարմարությունը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ընկերությունը վարկեր է ստացել, այդ թվում՝ Qazprombank–ից 489 մլն դոլար, իսկ Ադրբեջանի միջազգային բանկից՝ 1 մլրդ 291 մլն դրամ, եւ եւս 3.3 մլրդ դոլար Կանադայում։

Քերիմլին մտահոգություն ունի, որ ի վերջո պետությունն է վճարելու SOCAR –ի պարտքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ