News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կամբոջայի վարչապետ Հուն Սենին Կո Կոնգ նահանգի ոստիկանությունը 4 դոլարի չափով տուգանել է՝ առանց սաղավարտի տաքսի-մոտոցիկլետով երթեւեկելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Khmer Times-ը:

1979 թվականից ի վեր տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած վարչապետը Կո Կոնգ է ժամանել տեսչական այցով: Նստելով մոտո-տաքսի՝ նա շուրջ 200 մետր է անցել եւ կանգնեցվել ճանապարհային ոստիկանության կողմից:

Չնայած Facebook սոցիալական ցանցում վարչապետը ներողություն է խնդրել իր կողմնակիցներից իր «չմտածված արարքի» համար, շատերը կարծում են, որ գործիչը դա արել է՝ երկրում ճանապարհային երթեւեկության կանոնների զանգվածային խախտումների խնդրի ուղղությամբ հանրության ուշադրությունը գրավելու համար:

Կամբոջայի ՆԳՆ վիճակագրության համաձայն, երկրում վթարների հետեւանքով մոտոցիկլավարների զոհվելու դեպքերի 73%-ն առանց սաղավարտի երթեւեկելու պատճառով է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ