News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելությունը ոչ միայն հոգեւոր առումով, այլեւ աշխարհաքաղաքական առուոմվ է լուրջ իրադարձություն։ Այդ մասին այսօր՝ հունիսի 23-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Վաղը Հայաստան է ժամանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, դա լուրջ իրադարձություն է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Սա միասնության կոչ է բոլոր քրիստոնյա ժողովուրդների համար»,- ընդգծել է Շարմազանովը։

Նա նշել է, թե ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում Սերժ Սարգսյանը  ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ կատարած այցի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, եռակողմ հանդիպման արդյունքները։ «Սա հանդիպում էր Վիեննայի պայմանավորվածությունները շարունակելու առումով։ ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով չի փոխվել, մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք, երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումը,»,- նշել է Շարմազանովը։

Նրա խոսքով, նախագահը ներկայացրել է իր այցի արդյունքները ԼՂ։ «Այնտեղ եւս իրավիճակը վերահսկելի է, խաղաղությունը պահպանվում է։ Իբրեւ Արցախի անվտանգության երաշխավոր, ՀՀ նախագահը եւս մեկ անգամ այցելել է, որպեսզի տեսնի իրավիճակն առաջնագծում»։

Շարմազանովը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, շեշտելով, որ դա նրա հիվանդ երեւակայության արդյունքն է. «Ոչ միայն պաշտոնական Երեւանն է անմիջապես արձագանքել, այլեւ այսօր պաշտոնական մոսկվան շատ խիստ արձագանքել է Նովրուզ Մամեդովի արտահայտությանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները սուտ են խոսում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ