News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը օրեր առաջ Բելգիայում ենթարկվել է հարձակման հենց հյուրանոցի մոտ։

Աշոտյանն այդ մասին գրառում է արել Երեւան վերադառնալուց հետո։ «Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման: Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին:

Մտերիմներին եւ հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչեւ Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել:

Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի եւ ոչ շարժունակ:

Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»,- նշել է նա։  

Տպել
Ամենաշատ