News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում արտաքին գործերի նախարարությունը: Համենայնդեպս, այդպես է երեւում ՀՀ կառավարության կայքի համապատասխան բաժնից:

Օրինակ՝ հունիսի 5-8-ը Երեւան-Բիշքեկ-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.00 դրամ, կամ մոտ 1100 դոլար: Կամ՝ հունիսի 11-17-ը Երեւան-Սոֆիա-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երեւան-Բեռլին-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ: Մայիսի 26-27-ը Երեւան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար էլ վճարվել է 249.000 դրամ եւ այդպես շարունակ:

Մենք փորձեցինք ճշտել, թե առաջիկա օրերին՝ հունիսի 25-29-ը այս ուղղություններով ինչ արժի մեկ ավիատոմսը, եւ պարզվեց, որ Երեւան-Մոսկվա-Երեւանն արժի 105-135 հազար դրամ, այսինքն՝ գրեթե կրկնակի էժան: Կամ Երեւան-Բիշքեկ-Երեւանն արժի 333 հազար դրամ:  Երեւան-Բեռլին-Երեւանը՝ մոտ 200 հազար դրամ:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԳՆ-ի գնած ավիատոմսերի գներն ավելի շուտ համապատասխանում են ոչ թե էկոնոմ, այլ բիզնես դասի գներին, բայց որպեսզի դա շատ ակնհայտ չլինի, ներկայացնում է որպես էկոնոմ-տոմսեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ