News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները ավելի քան 6 տոկոսով նվազել են ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 6.52 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 47.58 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 6.69 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 46.75 դոլարի:

Մեծ Բրիտանիայում հինգշաբթի անցել է հանրաքվե ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ: Բրիտանացիներն այդ հանրաքվեի միջոցով որոշել են իրենց երկրի զարգացման ուղղությունը առաջիկա տասնամյակների համար՝ պատասխանելով հետեւյալ հարցին «Միացյալ Թագավորությունը պետք է մնա ԵՄ անդա՞մ, թե դուրս գա ԵՄ կազմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ