«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 44 մլն դրամ, 13 հազար եվրո եւ 114 հազար դրամ:
Նրա փոխառությունները 2015 վերջին կազմել են 60 հազար դոլար:
ԿԲ խորհրդի անդամի ընդհանուր եկամուտները կազմել են 38մլն 288 հազար դրամ, որից ավելի քան 22 մլն 151 հազար դրամը եղել է տարեկան աշխատավարձը (1մլն 845 հազար դրամ): 1 մլն 687 հազար դրամն էլ նա հայտարարագրել է իբրեւ փոխառությունների դիմաց ստացած տոկոսավճար: 349 հազար դրամ էլ ապահովագրական հատուցման դիմաց է ստացել: Իսկ իբրեւ շահաբաժին հայտարարագրել է 14 մլն 100 հազար դրամի եկամուտ:
Հարկ է նկատել, որ ԿԲ խորհրդի անդամի կինը՝ Արմենուհի Օրդյանն էլ իբրեւ դրամական միջոց հայտարարագրել է 17 հազար դրամ եւ 16 հազար դոլար:
Նրա ամսական եկամուտը կազմել է 286 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում