News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի փոխարտգործնախարար Սինսուկե Սուգիյաման Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքները ափսոսալի է անվանել։

«Եթե դա ճշմարտություն է, ապա ափսոսանք է առաջ բերում։ Տարաբնույթ ազդեցություն կթողնի, մենք մտածում ենք լարված եւ արագ արձագանքելու մասին»,– մեջբերում է Սուգիյամայի բառերը «Կիոդո» գործակալությունը։

Ճապոնիայի մտահոգությունն առաջ է բերում ոչ միայն իենի փոխարժեքի աճը, որը շահավետ չէ Ճապոնիայի արտահանող ընկերությունների համար, այլ նաեւ ճապոնական 1000 ձեռնարկությունների ճակատագիրը, որոնք իրենց գործարաններն ու ներկայացուցչություններն ունեն Մեծ Բրիտանիայում։

Նշենք, որ ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու մասին տեղեկություններին առավոտյան արձագանքեց նաեւ բորսան։ Nikkei–ի առանցքային ինդեքսի անկումը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների գնանշումները, հասել է 1300 կետի։ Ազգային արժույթի փոխարժեքը 2013-ի նոյեմբերից հետո առաջին անգամ աճ էր գրանցել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 99.9 իենի։ Այս պահին մեկ դոլարն արժի մոտ 101 իեն։

Նշենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու  հարցով հանրաքվե է կայացել։ Վերջին տեղեկություններով՝ Brexit–ի կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում՝ հաղթահարելով 16.7 մլն քվեի շեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ