News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 60 չվերթ, որոնք Թայվանի երկու օդանավակայանից թռիչքի էին սպասում, չեղյալ են համարվել տեղի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով, ուրբաթ հայտնում է Սինհուա գործակալությունը: 

Հաղորդվում է, որ չեղյալ է համարվել ավելի քան 60  չվերթ, որոնց թռիչքը նախատեսվում էր առավոտվա ժամը 6-ից 10-ը Տաոյուան եւ Սունշան օդանավակայաններից: Գործակալության տվյալներով, գործադուլին China Airlines ավիաընկերության մի քանի հարյուր բորտուղեկցորդ է մասնակցում:   

Ընդհանուր առմամբ չվերթների չեղյալ հայտարարումը վերաբերել է ավելի քան 20 հազար ուղեւորի: Միաժամանակ գործադուլը չի ազդել Տայնան եւ Գաոսյուն օդանավակայաններից չվերթների վրա: Բորտուղեկցորդները ավիաընկերությունից պահանջում են բարձրացնել բոնուսներն այն աշխատակիցների համար, որոնք թռչում են միջազգային չվերթներով, ինչպես նաեւ տարեկան   123 օրվա արձակուրդ տրամադրել: 

China Airlines-ը հայտնել է, որ  այն ուղեւորներին, որոնց մոտ չվերթների հետ կապված խնդիրներ են առաջացել, կօգնի լուծել իրենց ուղեւորության հարցերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ