ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Դա անգլիացի ժողովրդի ներքին գործն է։ Կան հանրաքվեի հանրահաշվական տվյալները, դա Մեծ Բրիտանիայի ժողովուրդների կամքն է։ Ինքնե՛րդ որոշեք»,– ասել է նա։
Բացի այդ, անդրադառնալով բրիտանացի քաղաքական գործիչների այն հայտարարությանը, որ հանրաքվեի արդյունքները կուրախացնեն ՌԴ իշխանություններին, Լավրովը նշել է, որ բժշկական կրթություն չի ստացել։
«Ուստի բժշկական դեպքերը չեմ մեկնաբանում»,– ասել է նա։