News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բրիտանացիները վերադարձրել են երկրի նկատմամբ վերահսկողությունը՝ կողմ քվեարկելով ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, հայտնում է Reuters–ը։

Այս պահին Թրամփը Շոտլանդիայում մասնակցում է գոլֆ–ակումբի բացմանը։

Նախքան հանրաքվեն միլիարդատերը հայտարարել էր, որ կողմ է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ կազմում մնալուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ