News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի 50-ամյա բնակչուհի Էլիզաբեթ Յանգը 25 տարեկանի տեսք ունի: Կինը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը:

Ըստ Informing-ի, գեղեցկուհու խնամված դեմքին ոչ մի կնճիռ չկա: Բացի այդ, Էլիզաբեթը սլացիկ կառուցվածք ունի, իսկ աչքերում՝ չարաճճի փայլ:

Պարզվում է՝ նրա գեղեցկության գրավականը պլաստիկ վիրահատությունները կամ թանկարժեք կոսմետիկ գործողությունները չեն: Ասում է՝ երիտասարդ տեսք ունի ընտանիքի բացակայության պատճառով: Առանց ամուսնու եւ երեխաների կյանքը նրան թույլ է տալիս ավելի շատ ժամանակ ծախսել իրեն հետեւելու համար: Նրա ամենաերկար սիրավեպը երեք տարի է տեւել:

Յանգը շաբաթական առնվազն երեք անգամ մարզասրահ է հաճախում, իսկ շաբաթը գոնե մեկ անգամ ընկերների հետ ժամանակ անցկացնում գիշերային ակումբում:

Կինն ընդգծել է, որ երջանիկ է եւ իրեն հրաշալի է զգում: «Իմ գլխավոր նպատակն է՝ մարդկանց ապացուցել, որ միայնությունը դրական է ազդում արտաքինի եւ առողջության վրա»,- պատմել է Էլիզաբեթ Յանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ