Հունվարի 23-ին, ժամը 15.25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 78-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 21-ին, ժամը 17-ի սահմաններում, 14-ամյա պատանին վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ տան դիմաց հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջը: