News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան №20  դպրոցի դիմացի հարթակը հունիսի  24-ին գրեթե դատարկ է: Այս դպրոցն այսօր հայկական մայրաքաղաքում ռուսերենից ՄՊՔ հանձնելու միակ կետն է: 

Գնահատականների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին կապերի բաժնի պետ Արա Իսպիրյանի խոսքով, այս տարի Երեւանում ռուսերենից  ՄՊՔ հանձնելու հայտ է ներկայացրել   95 դիմորդ: Նրանցից քննության է ներկայացել  73-ը:

«22 դիմորդի բացակայության պատճառներն առայժմ հայտնի չեն: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դիմորդների մի մասը քննության չի գալիս նախորդ քննությունը տապալելու կամ հիվանդության պատճառով», -  նշել է նա:

Ամբողջ Հայաստանում, հավելել է Իսպիրյանը, քննությանը մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 460 մարդ: Մեծամասնությունը Երեւանից է, Գյումրիից, Վանաձորից եւ Իջեւանից: 

«Նրանք, ովքեր ռուսերենից ՄՊՔ են հանձնում, հիմնականում մտադիր են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան ընդունվել կամ էլ տնտեսագիտական համալսարան: Երեւանում հանձնողների մեծամասնությունն ապագա զինվորականներ են: Ռուսերենը նրանց անհրաժեշտ է ռուսական ռազմական բուհեր ընդունվելու համար», - եզրափակել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ