Գերմանիան շատ ցավում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյուքների կապակցությամբ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք Вrexit–ի մասին իմացանք ու շատ ցավում ենք դրա համար»,- հունիսի 24-ին Բեռլինում լրագրողներին ասել է կանցլերը:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացել է ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեն: Ըստ պաշտոնական տվյալների՝ ԵՄ կազմից երկրի դուրս գալուն կողմ է քվեարկել 51.9 տոկոսը: