News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքը մեծ ափսոսանք է առաջացնում եւ հունիսի 28-ին Բունդեսթագի անդամները կտեղեկացվեն այդ որոշման վերաբերյալ ԳԴՀ-ի կառավարության  դիրքորոշման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք պետք է մեծ ափսոսանքով ի գիտություն ընդունենք բրիտանական քաղաքացիների մեծամասնության որոշումը, որոնք ցանկանում են վերջ տալ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը», - ասել է նա: «Ես Բունդեսթագի անդամներին, որոնք երեքշաբթի արտակարգ նիստի կհավաքվեն, կտեղեկացնեմ այդ հարցի վերաբերյալ ԳԴՀ-ի կառավարության դիրքորոշմանը», - հայտնել է Մերկելը:

Կանցլերի խոսքով, հանրաքվեի ելքը նշանակում է  «արմատական շրջադարձ Եվրոպայի, եվրոպական միավորման գործընթացի համար»: «ԵՄ-ի անդամներից մեկի` ընկերակցությունից դուրս գալու համար եվրոպական համաձայնագիրը հստակ ընթացակարգ է նախատեսում, դա նշանակում է բազմամյա բանակցություններ, որոնց արդյունքում համաձայնություն ձեռք կբերվի Մեծ Բրիտանիայի անդամությունը դադարեցնելու վերաբերյալ», - նշել է Մերկելը:

Նա ճշտել է, որ բանակցությունների ընթացքում Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում.  «Բոլոր իրավունքները եւ պարտավորություններն անհրաժեշտ է պահպանել մինչեւ ընկերակցությունից երկրի լիակատար դուրս գալը: Դա հավասարապես վերաբերում է երկու կողմին: Մեր նպատակը պետք է լինի  ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի սերտ եւ գործընկերության վրա հիմնված ապագա հարաբերությունների կառուցումը»:

Կանցլերը հայտնել է, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիին Բեռլին է հրավիրել` քննարկելու հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իրավիճակը: Հանդիպումը տեղի կունենա հունիսի   27-ին:

 «Գերմանիան հատուկ հետաքրքրություն է ապրում եւ հատուկ պատասխանատվություն է զգում եվրոպական միության կայացման համար: Այդ պատճառով ես Դոնալդ Տուսկին, Ֆրանսուա Օլանդին եւ Մատտեո Ռենցիին Բեռլին եմ հրավիրել` բանակցությունների: Եվրոպական Միությունը բավականաչափ ուժեղ է, որպեսզի ճիշտ պատասխաններ գտնի այսօր ստեղծված իրավիճակի համար», - ասել է Մերկելը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ