Եվրախորհրդարանը հունիսի 28-ին արտահերթ նիստ կգումարի՝ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքները քննարկելու համար, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են վեհաժողովի մամուլի ծառայությունից:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացել է ԵՄ-ին անդամակցության վերաաբերյալ հանրաքվեն: Ըստ հունիսի 24-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ ԵՄ կազմից երկրի դուրս գալուն կողմ է քվեարկել բրիտանացիների 51.9 տոկոսը:
«ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեի արդյունքների կապակցությամբ Եվրախորհդարանի նախագահն ու քաղաքական խմբերի առաջնորդները որոշել են հունիսի 28-ին գումարել վեհաժողովի արտահերթ նիստ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով նիստին մասնակցելու է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: