News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ոստիկանությունը ստիպված է գիշերները պարեկություն իրականացնել Ագդաշի շրջանի գյուղում «ուրվական» տեսած բնակիչների բողոքների պատճառով, հայտնում է lent.az–ը։

Ադրբեջանի Ագդաշի շրջանի Գոշա Գովագ գյուղում արդեն մի քանի օր է՝ անհայտ արարածը՝ սեւ հագած եւ երկար մորուքով, գիշերները մտնում է մարդկանց բակերը եւ ծխում՝ մարդկանց մեջ խուճապ առաջացնելով։ Տեղաբնակների վկայությամբ՝ անհայտ էակին բռնելու բոլոր փորձերը ապարդյուն են անցնում, եւ իրենք դիմել են ոստիկանություն։ Բնակիչներին խորհուրդ են տվել մութն ընկնելուց հետո փողոց դուրս չգալ։

Տեղամասային տեսուչ Մուրադ Գուլիեւի խոսքով՝ անհայտ էակը վախեցնում է մարդկանց, բայց վնաս չի պատճառում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ