News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին, ժամը 17.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 23-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի 5-րդ փողոցի ջրատար խողովակները վնասվել են, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի մոտ տեղի է ունեցել սողանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շահումյան գյուղի 5-րդ փողոցի աջակողմյան հատվածում գտնվող «Շահումյան» օրվա կարգավորիչ ջրամբարին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք (մոտ 200 քմ), ինչի հետեւանքով գյուղամիջյան ճանապարհը (մոտ 1կմ) դարձել է դժվարանցանելի եւ վնասվել է Կարբի գետի հետիոտնային կամուրջը:

Պարզվել է նաեւ, որ գետի հունը ողողել է 2-րդ եւ 5-րդ փողոցների խաչմերուկի հարակից տարածքը (մոտ 80 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ (մոտ 50 մխ): 

Պարզվել է նաեւ, որ Կարբի գետի հունը ողողել է 8 ոչբնակելի շինության տարածք (մոտ 400 քմ) եւ չշահագործվող արտադրամասի տարածքը (մոտ 950 քմ): 

Տպել
Ամենաշատ