News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Բելառուս» մակնիշի (առանց պետհամարանիշի) տրակտորը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Փ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը (մոտ 20 մ), ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  1984 թ. ծնված Մ. Ս.-ը եւ 1981 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները Գ. Փ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ