News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ նահանգների առաջին տիկին Միշել Օբաման դստրերի՝ Սաշայի ու Մալիայի հետ կայցելի աֆրիկյան մայրցամաք՝ աջակցություն հայտնելու դեռահաս աղջիկների կրթության իրավունքին:

Վեցօրյա ուղեւորությունը ներառելու է այցելություններ Մարոկո եւ Լիբերիա, ԱՄՆ նախագահի ընտանիքը նաեւ կայցելի Իսպանիա:

Reuters գործակալությունը հայտնում է, որ Միշել Օբաման անցած տարվանից աշխատում է Let Girls Learn նախագծի վրա: Ամերիկյան կառավարության նախաձեռնության նպատակն է օգնել զարգացող երկրների աղջիկներին կրթություն ստանալու հարցում:

Նախագահի կինը Մարոկոյում միանալու է դերասանուհին Մերիլ Սթրիփին ու Ֆրիդե Պինտոյին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ