News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեդակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ դրանց ենթատեքստում համահայկական կարեւորություն ստացած եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաեւ դրանց առնչությամբ սփյուռքահայ համայնքի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում համանախագահ Է. Բարսամյանը, ով Հայաստան կատարած իր այցի ընթացքում մեկնել էր նաեւ ԼՂՀ, առանձնահատուկ նշել է, որ ԱՄՆ հայկական համայնքը համախմբված է եւ կանգնած է Հայաստանի կողքին` վստահեցնելով, որ Համագումարն այսուհետ էլ շարունակելու է համագործակցել բոլոր հայկական կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ՝ ի նպաստ Հայաստանի եւ համայն հայության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ