Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բենիլյուքսի երկրների ղեկավարների հանդիպումը սկսվել է ԳԴՀ ԱԳՆ-ի` Բեռլինի մոտակայքում գտնվող Բորզիգի առանձնատանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպման գլխավոր թեման կդառնան Մեծ Բրիտանիայում` ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները:
Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանրաքվեին կողմ է քվեարկել 51,9 տոկոսը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը երկրին կոչ էր արել պահպանել ԵՄ-ում անդամությունը, հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո հայտնել է հոկտեմբերին իր հրաժարականի մասին: