News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում մեկնաբանել է Կիրովի նահանգապետ  Նիկիտա Բելիխի ձերբակալությունը, որին մեղադրում են հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը զարմացած է, թե ինչ հանգամանքներում է ձերբակալվել պաշտոնյան։ «Տեսականորեն, ինձ համար դժվար է պատկերացնել, որ Բելիխը հենց այդպես կաշառք է վերցրել։ Կանխիկով։ Մոսկովյան ռեստորանում։ Նա ինչ է՝ նստած հաշվու՞մ էր 100 եվրո թղթադրամները»,– գրել է Նավալնին։

Նա նշել է, որ ինքն ուզում է արդեն այս փուլում ամբողջովին բաց եւ հասկանալի մեղադրանքներով գործընթաց տեսնել, հայտնում է Lenta–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ