News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եբր ունես բռնակալական մի երկիր, որը տարին մեկ ձերբակալում է նույն գործչին ամեն անգամ տարբեր մեղադրանքներով, երբ այդ գործիչը Եվրոպական դատարանում իր անմեղությունը ապացուցել է, հարց է ծագում՝ ինչո՞ւ են դա անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը՝ արձագանքելով այն գործիչների մեկնաբանություններին, թե Ժիրայր Սեֆիլյանը այն քաղաքական դեմքը չէ, որից վախենալու պատճառով պիտի իշխանությունը նրան ձերբակալեր:

«Եթե ուրիշի մասին այդպիսի կարծիք են հայտնում, իրենք պետք է լինեն իսկական քաղաղաքական գործիչներ, չէ՞, էդ դեպքում իրենց հակադարձում եմ հետեւյալ հարցով՝ ինչո՞ւ է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ապօրինի երեք անգամ բռնություն իրականացվում: Բոլորը գիտեն, որ Ժիրայրը կոտրվող տեսակը չէ եւ իրեն հերթական մեղադրանքով ու ճնշումներով կոտրել հնարավոր չէ: Նա ե´ւ ռազմի դաշտով է անցել, ե´ւ ապօրինի ռեժիմի բանտերով: Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է դա արվում, այ այստեղ բացահայտվում է նրա քաղաքական գործիչ լինելը»,-ասաց Գարեգին Չուքասզյանը:

Ըստ նրա՝ ձերաբակալությունը լավագույնս բացահայտում է, որ իշխանությունները փորձում են Ժիրայր Սեֆիլյանին հետ պահել քաղաքական գործունեությունից՝ այդպիսով փորձելով վախեցնել նրանց, որոնք կհամարձակվեն գործ ունենալ իր ձեւավորած շարժման հետ:

Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ Սեֆիլանի՝ զենքի շրջանառության առնչության վերաբերյալ կան փաստող ձայնագրություններ, նշեց:

«Ով նման բան է ասում, պիտի բացատրի, թե որտեղից իրեն այդ նախաքննական ցուցմունքը, ուրեմն գաղտնիք է, չէ՞ խախտվել, մենք գիտենք՝ մեզ մոտ ոնց են խախտվում այդ գաղտնիքները: Մեզ մոտ օրենքի առաջ բոլորը հավասար չեն, իրենց պետք է այդ հարցը ուղղել՝ ի՞նչ իրավունք ունեն այդ գաղտնիքին տեղեկանալու, եթե չեն մասնակցել հաշվեհարդարի սցենարը գրելուն»:

«Իշխանությունը ուզում է՝ դիմադրության կոմիտեն վերածվի հանուն Ժիրայրի պաշտպանության շարժման, Ժիրայրին վերագրելով զենքի ուժով հեղաշրջում անող կերպար, այս հաշվարկը իրականում հակառակ էֆեկտն է տալու: Ժիրայրը մարտի դաշտում հերոս է եղել: Ինչ վերաբերում է բուն շարժմանը, ապա այն զբաղվելու է այն գործով, ինչով Ժիրայրը պիտի զբաղվեր, մենք շարունակելու ենք այդ գործը եւ Ժիրայրի ազատագրության համար մեր պայքարը լինելու է այդ շարժման մաս»:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի վերջին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել: Կոմիտեն պետք է ղեկավարեր Ժիրայր Սեֆիլյանը:

 Նրա համախոհները կարծում են, որ իշխանությունները Սեֆիլյանին ձերբակալել են այդ շարժումը տապալելու նպատակով:

Հիշեցնենք՝ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով։

Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ