News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է արագ սկսի Եվրամիությունից դուրս գալու մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ուղղությամբ աշխատանքները, հայտնում է Reuters–ը։

ԵՄ 6 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ավարտին նա նշել է, որ անթույլատրելի է համարում Մեծ Բրիտանիայի կողմից «մուկն ու կատու» խաղալը։

«Իհարկե, նոր վարչապետ պետք է նշանակվի, ինչը մի քանի օրվա ձգձգման է պատճառ կդառնա։ Բայց դա շատ հրատապ հարց է։ Բրիտանիայի եւ եվրոպացիների շահերից է բխում չերկարաձգել անորոշության ժամկետը, որը կարող է հանգեցնել տնտեսական եւ քաղաքական հետեւանքների»,– ասել է Էյրոն։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ կազմում մնալուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ