ԱՄՆ Թեքսասի նահանգի Ֆորթ Ուերտե քաղաքում հրաձգությունից 2 մարդ է զոհվել։ Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակվողը կրակ է բացել պարի ստուդիա մտնելիս, փոխանցում է BBC–ն։
Համայնքային ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դեպքի վայր ժամանած սպաները գտել են զոհերից մեկի դին ստուդիայից ոչ հեռու, իսկ երկրորդ զոհը մահացել է հիվանդանոցում։
Հիվանդանոցում կա եւս մի քանի վիրավոր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։