News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մաքուր օդին զբոսանքները նվազեցնում են դեպրեսիայի առաջացման վտանգը, համարում են Քվինսլենդի համալսարանի գիտնականները:

Նրանց կարծիքով անտառներում ու այգիներում ժամանակ անցկացնելը մարդու առողջության վրա բարերար ազդեցություն է թողնում:

Եվ այսպես, շաբաթական ընդամենը 30 րոպե զբոսանքը կանաչ գոտում նվազեցնում է դեպրեսիայի, սթրեսի ու սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գիտնականները ուշադրություն են հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ մաքուր օդին զբոսանքները կարող են նվազեցնել մունիցիպալ իշխանությունների ծախսերը, որոնք ուղղված են սթրեսներից ու սրտանոթային հիվանդություններից բնակիչների բուժմանը:

«Ինֆորմինգը» հայտնում է, որ այդ կարիքների համար Ավստրալիայում տարեկան 12.6 մլրդ դոլար է հատկացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ