News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շոտլանդական Կրինանի նավահանգստում, որը Գլազգոյից 160 կմ դեպի արեւմուտք է ընկած, վաճառքի է հանվել կանաչ Հարբոր կղզին մոտ չորս հեկտար մակերեսով: Դրա համար 500 հազար ֆունտ են պահանջում, գրում է The Daily Mail-ը:

Ափային բարդ գծագրությամբ կղզում փոքրիկ անտառ եւ վայրի այգի կա: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է տուն երեք ննջարանով`  90 քմ մակերեսով եւ հյուրատուն մեկ ննջարանով:

Մոտակա ափին հնարավոր է հասնել զբոսանավով կամ հասարակ նավակով:  Անշարժ գույքի Savills գործակալությունը, որը զբաղվում է կղզու վաճառքով, ենթադրում է, որ  որեւէ  մեկն այն կգնի որպես հանգստյան օրերի համար ամառանոցային բնակատեղի: Նրանք նշում են, որ կղզին թանկ չարժե. Լոնդոնում նման գնով հնարավոր է միայն փոքրիկ միսենյականոց բնակարան գնել կամ էլ Բրիստոլում` «երեքսենյականոց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ