News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի եւ տոնական համերգի միջոցառումների ընթացքում, «Նախախորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք: 

ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երեւան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երեւան քաղաքում եւ մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն:

Մեր քաղաքացիներին կրկին խնդրում ենք ցուցաբերել օրինավորություն եւ ենթարկվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ