News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Նոյան տապանի մակետ են նվիրել։

Երեւանում հունիսի 25-ի երեկոյան էկումենիկ արարողություն էր կայացել, որը վարել էին Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բն։

Գեորգ Հենդելի «Ալելույա»-ի հնչյունների ներքո բեմ են բարձրացնել երեխաները, որոնց ձեռքներին խաղողի որթատնկեր էին, հող ու ջուր: Զուգահեռաբար, հրապարակում տեղադրված էկրաններին ցուցադրվել է Նոյան տապանի մասին տեսանյութ ու Դամասկոսի Հայ առաքելական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի տեսաուղերձը:

Այցի ընթացքում Հռոմի Պապին հայ ժողովրդի անունից սիմվոլիկ նվեր հանձնեցին՝  Նոյան տապանի մոդելը։ «Վերջին տարիներին այսպիսի փրկության տապան եղավ նաեւ Հայաստանը՝ Մերձավոր Արեւելքից փախստական դարձած  հազարավոր ընտանիքների համար, ովքեր շառավիղներն են Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի:

Եվ այժմ Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Հորդանանից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներ իրենց հետ բերած մեկական բուռ հող կավելացնեն այս տապանի մեջ, ուր պիտի դրվի հայկական խաղողի տունկը: Խորհրդանշական այս նվերը Սուրբ Պետրոսի Աթոռում թող մնայուն հիշատակ լինի Նոյան Տապանը իր մեջ կրող Հայաստան աշխարհից՝ որպես մասունք աշխարհում խաղաղության համար մատուցված հոգեպարար այս արարողությունից»,– նշեց արքեպիսկոպոս Նալբանդյանը։

Կաթողիկոսն ու Հռոմի Պապը մոտենում են տապանի մոդելին, եւ նրանց են մոտենում երեխաները։ Առաջին երեխան տնկում է վազը, մնացածը լցնում են հողը, ջուրը լցնում են սափորի մեջ: Վեհափառն ու պապը սափորի ջրով ջրում են խաղողի վազը: Երկու հովվապետերին մոտեցան  Մերձավոր Արեւելքից ժամանած ընտանիքների մանուկներ, ովքեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հռոմի Սրբազան Քահանայապետին տվեցին  օրհնության համար իրենց երկրներից բերված հողը եւ ջուրըԵրեխաները կրում են հայկական պատմական նահանգների ավանդական զգեստները: Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, որոնք ապաստանեցին Մերձավոր Արեւելքի տարբեր երկրներում: Այսօր, ցավալիորեն, Մերձավոր Արեւելքի հնագույն քրիստոնեական համայնքների գոյությունը վտանգված է, հատկապես Սիրիայում եւ Իրաքում: Այս երեխաների ժամանել են Սիրիայի տարբեր շրջաններից, Լիբանանից, Իրաքից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսրայելից, Հորդանանից, Եգիպտոսից, Քուվեյթից, Իրանից, ինչպես նաեւ Կոստանդնուպոլսից:

 

Ներկայացված թատերական այլաբանությունը խորհրդանշում է աստվածաշնչյան սյուժեն. խաղողի վազը մարմնավորում է Նոյի փրկության ուղին, չէ՞ որ հենց Նոյն է, Աստվածաշնչի համաձայն, իջել Արարատ լեռան վրայից եւ տնկել խաղողի առաջին ճյուղը։ Պատահաբար չէ, որ Հռոմի Պապի՝ Հայաստան ուխտագնացության խորհրդանիշը աստվածաշնչյան Արարատ լեռն է։ «Այցելություն առաջին քրիստոնյա երկիր», այսպիսին է այցի կարգախոսը։ Այդ մակետը Հայաստանը կնվիրի Հռոմի Պապին եւ կտեղափոխի Վատիկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ