News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԼԳԲՏ շքերթի ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնում ապրող 1 մլն եվրոպացիները շարունակում են ցանկալի բնակիչներ մնալ, անկախ ԵՄ կազմից բրիտանացիների դուրս գալու որոշումից։ Այս մասին հայտնում է The Guardian–ը։

Նա նշել է, որ քաղաքը երախտապարտ է եվրոպացիներին այն հսկա ավանդի համար, որը նրանք ունեցել են Լոնդոնի զարգացման գործում։

Խանը նաեւ նշել է, որ ուսումնասիրում է ցանկացած հնարավորություն Լոնդոնը միասնական եվրոպական շուկայի կազմում պահպանելու համար։ Նա այդպես հույս ունի պահպանել Բրիտանիայի մայրաքաղաքում աշխատատեղերն ու ներդրումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ