Չինաստանում՝ Հունան նահանգում զբոսաշրջային ավտոբուսի հրդեհման հետեւանքով զոհվել է 30 մարդ, հաղորդում է Associated Press-ը։ Նախնական տվյալներով, ավտոբուսում 56 մարդ է եղել։
Ավտոբուսը բախվել է մայրուղու արգելապատնեշին։ Երկու տասնյակից ավելի մարդու տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Gazeta-ն։
Հունան նահանգի հանրային անվտանգության վարչությունը հայտնել է, թե հրդեհման պատճառը եղել է յուղի արտահոսքը։