Երեւանում հունիսի 25-ին խնջույքի ժամանակ դանակահարել են տղամարդու: NEWS.am-ի տեղեկություններով, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում խնջույքի մասնակիցները ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են, ինչի արդյուքնում դանակով հարվածել են վիճաբանության մասնակիցներից մեկի կրծքավանդակին:
Երիտասարդը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են: Հիվանդի վիճակը միջին ծանրության է: