News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Ագաթանգեղոսի 7-րդ շենքի 7-րդ հարկից ընկած 16-ամյա աղջկա հարեւաններն ասում են, որ աղջիկը սելֆի անելիս չի ընկել պատշգամբից, այլ վարագույր կախելիս:

NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները նշեցին, որ 16-ամյա Ժ. Ե-ն վարագույր կախելիս է եղել, երբ հավասարակշռությունը կորցրել է եւ ընկել պատուհանից: Նրանց խոսքով, աղջկան առաջինն օգնություն են ցույց տվել անցորդներն ու շենքի առաջին հարկում գտնվող խանութների աշխատակիցները, զանգահարել են «Շտապօգնություն», որից հետո աղջկան անգիտակից, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ ըստ նախնական տվյալների՝ աղջիկը պատշգամբին նստած նկարվելիս է եղել, երբ կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել 7-րդ հարկից:

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից էլ NEWS.am-ին տեղեկացրել էին, որ 16-ամյա աղջիկը գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է, այս պահին վիրահատության միջամտության կարիք չկա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի շենքերից մեկից 16-ամյա աղջիկ է ընկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ