News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մտադիր է այցելել է Թուրքիայում գտնվող ավիաբազա: Այս մասին նա հայտարարել է Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:

«Առաջիկա օրերին մտադիր եմ այցելել Ինջիրլիք ավիաբազա՝ գերմանացի զինվորականներին, որպեսզի կարծիք տեղում կազմեմ իրադրության մասին եւ զրուցեմ զինվորների հետ»,- հայտարարել է նա:

Նախարարի խոսքով, մտադիր է այս հնարավորությունն օգտագործել՝ Թուրքիայի ղեկավարությանը բացատրելու խորհրդարանի վերահսկողության ներքո բունդեսվերի գոյության իմաստը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, բունդեսվերի առաքելությունն Ինջիրլիք ավիաբազայում է, 2015 թվականի դեկտեմբերին Tornado հետախույզ-օդանավերը փորձարկում են անցել, իսկ հունվարից դրանք օգտագործում են Սիրիայում օդային հետախուզության համար: Ներկայում Թուրքիայում շուրջ 200 գերմանացի զինվորականներ են գտնվում, Tornado-ներն ամեն օր Սիրիայի օդային տարածքում հետախուզական առաքելություն են իրականացնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ