Ստամբուլի կենտրոնում գեյ-շքերթ անցկացնելու փորձ ձեռնարկած ակտիվիստներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
ԼԳԲՏ հանրությանն աջակցող շքերթն անցկացվում է ամեն տարի, 2003 թվականից ի վեր: Այն չեղարկել են ուրբաթ, սակայն հարյուրավոր ոստիկաններ են ուղարկվել Թաքսիմ հրապարակ:
Ցուցարարների խոսքով, առնվազն 7 ակտիվիստ է ձերբակալվել: Որոշ փողոցներ փակ են եղել տրանսպորտի երթեւեկության համար: