ԱՄՆ Կոլորադոյի նահանգում բախվել են ուղեւորատար գնացքն ու ավտոմեքենան, հայտնում է NBC News–ը։
Բախումից զոհվել է 5 մարդ, որոնք եղել են մեքենայի մեջ, նրանց թվում՝ 4 երեխա։ Մեկ մարդ ողջ է մնացել։
Քննիչների խոսքով՝ բոլոր զոհերը անվտանգության գոտիներով են եղել։ Նրանց խոսքով՝ մեքենայի վարորդը չի հասցրել անցնել երկաթգծերը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վթարը։
Գնացքի ուղեւորները չեն տուժել։