News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի շահերից է բխում օր առաջ հրաժարվել քաղբանտարկյալներ ունեցող երկրի պիտակից։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կալանքին։

«Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված է, ակնհայտ է՝ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ 1 տարի 3 ամիս առաջ Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, եւ այժմ էլ նոր քրեական գործով են կալանավորում։ Ես դատապարտում եմ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են քրեական հոդվածների տանիքի տակ, եւ կարծում եմ՝ Հայաստանի շահերից է բխում օր առաջ հրաժարվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը դատապարտում է նաեւ մյուս քաղբանտարկյալների բանտում գտնվելը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես միացավ Փաշինյանի կոչին․ «Երբ մարդկանց կողմից հայտարարվում է, որ իրենք պատրաստ են առաջնագիծ եւ ազատագրել մեր հայրենիքը, դրանից հետո կալանավորվում են նրանք, դա նշանակում է՝ կալանավորում են մեր հայրենիքն ազատագրողներին»։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ