News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավարեւելյան Ասիայի անտառներում գիտնականները առաջին անգամ հայտնաբերել են բազմոտուկի նոր տեսակ, որը բնակվում է ոչ թե ցամաքում, այլ ջրի մեջ: Նոր տեսակի նկարագրությունով հետաազոտությունը հրապարակվել է ZooKeys. ամսագրում: Հայտնագործությունն արել է գիտնական Ջորջ Բեկալոնան Լոնդոնի բնական պատմության թանգարանից, երբ ճամփորդել է Թաիլանդում 2001-ին:

Քայլելով գետի ափին, նա վախեցրել է մի անսովոր բազմոտուկի, որը զարմացրել է գիտնականին նրանով, որ փորձել է թաքնվել ոչ թե խոտածածկ մասում, այլ գետում ու սկսել է լողալ ջրի հոսանքի ուղղությամբ: Կենսաբանը բռնել է կենդանուն ու տարել Լոնդոն, սակայն երկար ժամանակ նրա գործընկերները չէին հավատում, որ բազմոտուկն իրոք ջրում է բնակվում, քանի որ այդ կենդանիների՝ գիտությանը հայտնի բոլոր տեսակները ցամաքաբնակ են:

Սակայն ԴՆԹ անալիզը հաստատել է որ կենդանին պատկանում է բազմոտուկների նոր տեսակի, որը սկոլոպենդր ընտանիքին է պատկանում: Հայտնաբերված տեսակը անվանել են Scolopendra cataracta, բոլոր սկոլոպենդրների նման այն նույնպես թունավոր է, դրա խայթոցները ուժեղ ցավ են առաջացնում, հայտնում է Gazeta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ