News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է մեծ ազդեցություն ունենալ գլոբալ անվտանգության վրա, թուլացնել դաշինքի արտաքին ներուժը, ինչպես նաեւ փոփոխել Արեւմուտքի մոտեցումն այն խնդիրներին, որոնց բախվում է զորակազմը, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի կարծիքով, Brexit-ն ամենայն հավանականությամբ կխարխլի եվրոպական երկրների միասնությունը հակառուսական պատժամիջոցների հարցում:  WSJ-ն հիշեցնում է, որ պատժամիջոցները երկարաձգվել են եւս կես տարով, սակայն մի շարք երկրներ, ներառյալ Իտալիան, Իսպանիան եւ Հունաստանը, ձգտում են թուլացնել դրանք:  

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ գծի ամենահավատարիմ կողմնակիցն էր պատժամիջոցների հարցում: Իսկ այժմ Մերկելը զրկվել է այդ դաշնակցից: 

«Ամենամեծ հարվածին ենթարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պատժամիջոցային քաղաքականությունը կթուլանա, որովհետեւ Բրիտանիայի ձայնն այնքան ուժեղ չի լինի, որքան մենք հույս ունեինք», — հայտնել է ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյա Ֆաբրիս Պոտյեն: 

Փորձագետները վախենում են, որ Brexit-ը կթուլացնի Եվրամիությունը արտաքին սպառնալիքներին դեմ-հանդիման: Համաեվրոպական ռազմական բյուջեում Բրիտանիայից միջոցների բացակայությունը կհարվածի դաշինքի պաշտպանունակությանը:   

Նյութում ասվում է, որ մի շարք պաշտոնյաներ կարծում են, որ  Brexit-ը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի ամրապնդմանը եւ այլ երկրների, մասնավորապես Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերի ավելացմանը: Միաժամանակ այլ փորձագետներ կանխատեսում են, որ անվտանգության քաղաքականության հարցում ԵՄ-ը կարող է գնալ իր ճանապարհով եւ անցնել միասնական եվրոպական բանակի ստեղծմանը, ինչը դիտարկվում է որպես ՆՍՏՕ-ի խարխլում: 

Բացի այդ, գրում է WSJ-ն, Brexit-ը կարող է մթագնել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովները: Արեւմուտքի համերաշխության ցուցադրության փոխարեն, հանդիպումները նվիրված կլինեն Եվրոպայում շրջադարձի քննարկմանը, հայտնում է Gazeta-ն:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ