News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՌՕՈՒ-ն պատրաստ է նույնիսկ փոքր ուժերով կատարել տրված առաջադրանքները: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԶՈՒ-ի ավիացիոն վարչության փրկարարական եւ պարաշյուտադեսանտային ծառայության ղեկավար Թեւոս Իլիկչյանը Ավիացիայի օրվա առիթով մամուլի ասուլիսի ընթացքում: Նշենք, որ Հայաստանում Ավիացիայի օրը նշվում է հունիսի վերջին, սակայն օրերը փոխվում են: Այս տարի օրը նշվել է հունիսի 26-ին:

Թեւոս Իլիկչյանը նշել է, որ հայկական ռազմական ավիացիան բավականին բարդ ուղի է անցել: 

Երիտասարդ, անկախ հանրապետությանը ԽՍՀՄ-ից բավականին բարդ ժառանգություն էր բաժին հասել, որովհետեւ եթե հարեւանների մոտ ինչ-որ բան մնացել էր Միությունից, Հայաստանը ուղղաթիռային մեկ ջոկատ ուներ: Հայկական ավիացիան դժվարությամբ, բայց լույս աշխարհ եկավ, ընդգծել է գնդապետը` հավելելով, որ ՌՕՈՒ-ն խոշոր չէ, բայց բավարար է թվով եւ կազմությամբ: 

«Կան հարվածային տեսակներ` ռեակտիվ ինքնաթիռներ եւ գրոհայիններ: Ուղղաթիռները տրանսպորտային են եւ մարտական: Ինչ վերաբերում է  թվին, կարեւոր են ոչ թե թվերը, այլ որակը եւ պրոֆեսիոնալիզմի մակարդակը», - նշել է Թեւոս Իլիկչյանը: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին ավիացիան չի գործարկվել, բացառությամբ տրանսպորտայինի: «Հարվածային ավիացիայի մասնակցությունը որոշում է հրամանատարը: Չնայած մեր բոլոր օդաչուները պատրաստ են օդ բարձրանալ ցանկացած պահի», - նշել է Թեւոս Իլիկչյանը:

«Ավիացիան շատ թանկ հաճույք է: Սակայն նավթադոլարների բացակայությունը չի նշանակում, թե մենք ինչ-որ բանով զիջում ենք: Հայերը թռչող ժողովուրդ են: Թռել ենք եւ պետք է թռնենք եւ պատրաստ ենք կատարել բոլոր առաջադրանքները», - ընդգծել է գնդապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ