News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները hանդես են եկել «Հերոսի զավակը իմ զավակն է» նախաձեռնությամբ, որի շրջանակում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արցախցի հերոսների զավակները հյուրընկալվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների ընտանիքներում:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է հերոսների պատանի զավակներին ժամանակավորապես լիցքաթափել հետպատերազմական մթնոլորտից, ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային վայրերի հետ, կազմակերպել ամառային հանգիստը, ինչպես նաեւ միջավայր ստեղծել որպեսզի հասակակից երեխաները մտերմանան միմյանց հետ եւ ընկերական կապեր հաստատեն:

Գրիգորը, Հայկը, Հարութը եւ Հրայրը մայոր Սուրեն Մելքումյանի որդիներն են:

Հադրութցի մայորը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: Ավարտելով Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նորից վերադարձել էր Հադրութ՝ ծառայության անցնելու նպատակով: Մայոր Սուրեն Մելքումյանի ծառայությունները գնահատված են «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի եւ ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալներով:

Սուրեն Մելքումյանը զոհվել է ապրլին, մարտական գործողությունների ժամանակ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր եւ երազանքներ:

«Սուրենը 4 որդի ունի, միշտ ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Այդպես էլ եղավ. չորս որդիները պիտի միշտ իմանան, որ իրենց հայրը հերոսի մահով է ընկել», — պատմում են նրա ընկերները:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սուրենի չորս որդիները մոր՝ տիկին Արեւի հետ հյուրընկալվել են Արմավիրի ԳԳՄ-ի տնօրեն Սաշիկ Մկրտչյանի տանը եւ արդեն հասցրել են հարազատանալ այնքան, որ տանտիրոջը՝ Սաշիկ Մկրտչյանին դիմում են որպես հորեղբայր: Երեխաների առօրյան բավականին հագեցած է՝ էքսկուրսիաներ Էջմիածին, Խոր Վիրապ, այցելություններ ժամանցի վայրեր, խաղային ատրակցիոներ եւ այլն: Չորսամյա Հրայրի ամենասիրած զբաղմունքը հեծանիվն է, իսկ մեծ եղբայրները նախընտրում են լողավազանը: Մայրը՝ տիկին Արեւը նշում է, որ երեխաներին պետք է հատկապես ընտանեկան միջավայր, իսկ Մկրտչյանների համոզմամբ՝ երկու ընտանիքների շփումը խոստանում է դառնալ ավելի բարեկամական ու շարունակական:

Զուգադիպություն է, թե ճակատագրի խաղ, փոխգնդապետ Ռոման Պողոսյանը զոհվեց ապրիլի 2-ին մարտական ծառայության ժամանակ, հուղարկավորվեց իր ծննդյան օրը:

Ռոմանը ղեկավարել է զորամասի հրետանային բաժանմունքը` շարքային զինվորականից հասնելով փոխգնդապետի կոչման: 2015թ. ավարտել էր նաեւ ՌԴ Սանկտ Պետերբուրգի բարձրագույն զինվորական ակադեմիան` կարմիր դիպլոմով:

Ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է խրախուսման` պատվոգրերի, մեդալների: Նրա կուրծքը զարդարել են «Անբասիր ծառայության» 1-ին եւ 2-րդ աստիճանի, «Վ. Սարգսյանի անվան», ՀՀ Նախագահի կողմից ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալները:

Ռոմանը ընտանիքի օրինակելի հայր էր: Նրա զավակները՝ Անահիտը, Գագիկը եւ Գոռը, այս օրերին հյուրընկալվել են Արագածոտնի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբիկ Հայրապետյանի տանը: Ընտանիքի անդամների հետ անմիջական ու ջերմ շփումը, համատեղ զբոսանքներն ու ժամանցի կազմակերպումը լավ ու հաճելի հուշեր կթողեն ամառային արձակուրդներից: Անահիտն ու Շահանեն՝ Ռ. Հայրապետյանի թոռնուհին, արդեն ընկերուհիներ են. խոսում են իրենց հետաքրքրող թեմաներից, կիսվում են տպավորություններով ու կարծիքներով: Գագիկն ու Գոռը ունեն շատ նախասիրություններ, որոնց մասին սիրում են պատմել: Պատմում են նաեւ Ղարաբաղից, հայրենի Հադրութից: Հայրապետյանների ընտանիքի հոգատար ու բարյացակամ վերաբերմունքը ընտանեկան ջերմ մթնոլորտ է ստեղծել նրանց համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ