News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Մովսես գյուղի այգետարածքների 75 տոկոսը մայիսին եւ հունիսին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է: NEWS.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ մայիսի 15- 23-ն ընկած ժամանակահատվածում գյուղում տեղացած խոշոր կարկուտի հետեւանքով վնասվել է խաղողի բերքը, պտղատու ծառերը, ցորենը, իսկ տեղացած անձրեւների պատճառով անասնակերը հավաքում են 20 օր ուշ:

«Արդեն վնասների չափը հաշվել ենք, ներկայացրել ենք մարզպետարան, սպասում ենք, որ կառավարություն ներկայացվի»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղացած կարկուտը վնասներ է հասցրել նաեւ Շամշադինի շրջանի մի շարք գյուղերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ