News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի Ռոբոտաշինության խմբակը HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի աջակցությամբ համալրվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով:

Ծրագիրն իրականացվել է կենտրոնում 2014թ-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից հիմնված Ռոբոտաշինության խմբակի բարելավման եւ ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինման նախաձեռնության շրջանակում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչներ,  մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ եւ այլ սարքեր: Վերապատրաստված խմբակավարների օգնությամբ դպրոցականներն այստեղ ձեռք կբերեն ժամանակակից ինժեներական կրթություն: Նրանք կսովորեն ծրագրավորում, ինժեներական հիմնական հմտություններ:

«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը»  ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից (իսկ այս նախաձեռնության նախատիպը՝ «Հայաստանում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիրը»՝ 2008թ-ից): Միությունը ծրագրում է ինժեներական լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում՝ առաջնահերթությունը տալով  մարզերին եւ սահմանամերձ բնակավայրերին:

Հավելենք, որ ծրագրի հովանավոր ընկերությունների եւ ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ  Հայաստանում եւ Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների եւ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն գերազանցել է 100-ը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ հիմնվել են Ucom, «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների, «Նաիրի» կոնսորցիումի, Վորլդ Վիժնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), «Քրոնիմետ», «Հայաստանի մանուկներ» (COAF), «Անուշավան Աբրահամյան», «Ջինիշյան», «Փարոս» բարեգործական հիմնադրամների, Էդուարդ Սարիբեկյանի, One Armenia, GIZ կազմակերպությունների եւ HSBC-ի շնորհիվ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ