News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի դիմաց Ռուսաստանի հետ Հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագրի դեմ բողոքի ելած ցուցարարները շարժվել են ԱԺ մյուս մուտքի մոտ (Դեմիրճյանի փողոցի կողմից), որտեղ «բռնացրել են» շենքից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավորներին եւ սկսել են բացականչել՝ «մահ դավաճաններին»:

Ցուցարարներից մեկը՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին, նշեց. «Այ հանրապետական, կարեւոր օրենք ես ընդունում, ո՞ւր ես գնում, հետ արի: Պատագմավորներն իրենց աշխատավարձը ստանում են քաղաքացիների վճարներից եւ պարտավոր են հաշվի առնել մեր կարծիքը»:

Մեկ այլ ցուցարար էլ ասաց. «Եթե դուք հայ լինեք, հայի կողքը կլինեք: 30 արծաթով ծախում եք երկիրը»:

ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանն էլ, հայտնվելով ցուցարարների շրջապատում, ստիպված էր պատասխանել նրանց հարցերին, սակայն Հարությունյանի բացատրությունները չհամոզեցին քաղաքացիներին եւ նրանք բորբոքված սուլում էին ու բացականչում. «Դավաճաններ, հուդաներ»:

Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ համատեղ Հակաօդային պաշտպանության համաձայնագրի, որն ընդգրկված է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ